Պադմա Շրի
Պադմա Շրի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հնդկաստան | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1954 | ||||
Պարգևատրման քանակը | 2679 (2014) | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Պադմա Բհուշան և Kirti Chakra? | ||||
Կրտսեր պարգև | Sarvottam Jeevan Raksha Padak? | ||||
Կայք | padmaawards.gov.in | ||||
Padma Shri Վիքիպահեստում |
Պադմա Շրի (հինդի՝ पद्म श्री), Հնդկաստանի մեծությամբ չորրորդ պետական քաղաքացիական պարգևն է՝ Բհարատ Ռատնա, Պադմա Վիբհուշան և Պադմա Բհուշան պարգևներից հետո։ Հանձնվում է Հնդկաստանի կառավարության կողմից՝ ի նշան այս կամ այն ոլորտում քաղաքացու կողմից բացառիկ ներդրումների համար՝ (արվեստ, կրթություն, արդյունաբերություն, գրականություն, գիտություն, սպորտ, բժշկություն և այլն)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պադմա Շրի պարգևը սահմանվել է 1954 թվականին՝ Հնդկաստանի նախագահի կողմից։
Պադման (սանսկրիտ՝ पद्म), սրբազան լոտոսն է, բույս, որը կենտրոնական դեր է խաղում հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում և ջայնիզմում։ Հինդուիզմում լոտոսի ծաղիկը Վիշնու, Բրահմա, Լակշմի, Սարասվատի և Կուբերա աստվածությունների գլխավոր պիտույքներից մեկն է, որը հնդկական մշակույթում խորհրդանշում է աստվածային գեղեցկությունը և հոգու մաքրությունը։ Շրի (սանսկրիտ՝ श्री), նշանակում է հաջողություն, երջանկություն։ Հաճախ ավելացվում է մարդկանց անվանը՝ մեծագույն, հարգարժան, սրբազան, աստվածային, երանելի և այլ իմաստներով։
Պադմա Շրի մեդալի դիմային մակերեսին պատկերված լոտոսի ծաղիկի վերևում և ներքևում դևանագարիով գրված են Պադմա և Շրի՝ այսինքն հարգարժան պարոն կամ տիկին, բառերը։ Պարգևը հանձնվում է ամեն տարի՝ Հնդկաստանի հանրապետության օրը և ոչ միայն Հնդկաստանի քաղաքացիներին։
2017 թվականի դրությամբ, Պադմա Շրի պարգևին արժանացել են 2913 մարդ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Padma award's schema» (PDF). Ministry of Home Affairs. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Padma Awards 2014 announced» (Press release). Ministry of Home Affairs. 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.